Լիլուն այն երգչուհիներից է, ով համացանցային իր տիրույթում բավականին ակտիվ է և այն օգտագործում է ինչպես հայրենիքի, այնպես էլ երկրպագուների հետ սերտ կապ պահպանելու համար։

Լիլուին անչափ շատ են սիրոում նրա հետևորդները, քանի որ երգչուհին մշտապես անկեղծ է։ Երկու երեխաների մայրիկն ակտիվ կենսակերպ ունի և կարողանում է ընտանիքը, երեխաների խնամքը և աշխատանքը համադրել այնպես, որ ոչինչ չտուժի։

Լիլուն հերթական հոլովակն է հանրայնացրել, որտեղ դժգոհում է իր տեսքից՝ նշելով, որ վարսահարդարումն ու դիմահարդարումն այս անգամ այնքան էլ դուր չեն եկել իրեն։

Այդ պահին ամուսինը սկսում է նյարդայնացած խոսել երթևեկությունից և ասում, որ նյարդերն այլևս չեն հերիքում։

Երգչուհին փորձում է ամուսնուն հասկացնել, որ ինքը հոլովակ է նկարում, սակայն ամուսինը շարունակում է նյարդայնանալ երթևեկության մեջ գտնվող այլ վարորդներից և բարկանալ։ Լիլուի հոլովակը դիտեք վարը։