«Մտահոգիչ լուրեր են գալիս Ուկրաինայից․․․ մեզ համար դա հղի է շատ լուրջ ռիսկերով»․ Դանիել Իոաննիսյան


Դանիել Իոաննիսյանը համացանցային հարթակն օգտագործում է նաև իր վերլուծությունները ներկայացնելու համար։ Մեր իրականության մեջ արծարծված իրադարձություններն անպայմանորեն կարելի է գտնել նրա սոցհարթակում։

Այս անգամ նա անդրադարձել է Ռուսաստան և Ուկրաինա լարված հարաբերություններին և նշել, որ այդ երկրների միջև հակամարտությունը վտանգավոր է նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով մեր ագրեսիվ հարևանների թշնամանքը։

Նա ընդգծում է, որ վերոնշյալ հակամարտությունը սկսվելուն պես աշխարհն այլևս հինը չի կարող լինել։  Իոաննիիսյանը մասնավորապես գրել  է․ «Մտահոգիչ լուրեր են գալիս Ուկրաինայից։ Ռուսաստանը, ըստ ամենայնի, հարձակվում է։

Եթե դա տեղի ունեցավ` աշխարհը էլ հինը չի լինի։ Եվ մեզ համար դա հղի է շատ լուրջ ռիսկերով` հաշվի առնելով մեր ագրեսիվ հարևանների թշնամանքը։

Հ.Գ. Մոսկվան, բնականաբար, պնդելու է, որ ինքը զորքերը ետ է քաշել, իսկ Ուկրաինան որոշել է հարձակվել միջուկային տերության վրա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: