«Մուսիպուսի բաներ չանես, թե չէ․․․»․ Անի Քոչարը Նանե Արզումանյանին


Թերևս Հանրապետությունում դժվար կլինի գտնել մի մարդ, ով տեղյակ չի լինի լրագրող Նանե Արզումանյանի հայտնի վրիպակի մասին։

Նանեն լրատվությունը հայտնելիս՝ վրիպել է և Միսսիսիպին մի քանի անգամ անվանել է Միսսիպիսի։ Այս վրիպակը անմջապես մեծ արձագանք գտավ։ Շատերը շտապեցին քննարկել ու քննադատել աղջկան ընդամենը մի վրիպակի համար։

Նանեն ինքն էլ սկսեց հումորով վերաբերվել այս ամենին։ Նա մի լուսանկար էր հանրայնացրել, որտեղ ցույց  է տվել, որ գտնվում է աշխատավայրում։ Լուսանկարին կից լրագրողը  գրել էր, որ լուրերի ժամն է սկսվել։

Այս լուսանկարը մեկնաբանել է հայտնի րագրող Անի Քոչարը, ով հումորային նրբերանգ հաղորդելով գրառմանը՝ սատարել է գործընկերուհուն։ Անին մասնավորապես գրել է․ «Մուսիպուսի բաներ չանես, թե չէ գիտես, թեմա է պետք:

Իսկ եթե լուրջ, ողջ զավեշտն այն է, որ այնպիսի անգրագետներն ու թերուսներն են վրիպակից կառչել, կարծես իրենք գիտության գրանիտն են կրծել»:


Понравилась статья? Поделиться с друзьями: