Միայն տեսնեք՝ ինչպես է քավորը հարսանիքի ժամանակ դուռ պահող եղբորը քարտով վճարում․ ժամանակները փոխվել են․ անչափ զվարճալի տեսանյութ


Հայկական ավանդույթները գեղեցիկ են և գրեթե բոլորն էլ ցանկանում են դրանք պահպանել և փոխանցել դարեդար, քանի որ ավանդույթները ևս մեր ազգի, մշակույթի այցեքարտն է համարվում։

Ժամանակները, սակայն, փոխվում են և շատ ավանդույթներ ոչ միայն մոռացվում, այլև թարմացվում և ասես փոխում են դիմագիծը։ Հայկական ավանդական հարսանյաց արաորղություններին, թերևս, ոչինչ գերազանցել չի կարող։ Այն գեղեցիկ է, ճոխ և ինչպես կասի յուրաքանչյուր ավանդապաշտ հայ՝ չաղ ու բախտավոր։

Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսնայութ, որտեղ հարսանիքի գեղեցիկ արարողություններից մեկն անչափ զվարճալի է կազմակերպվել։ Բոլորն էլ ծանոթ են այն դրվագին, երբ հարսի եղբայրը թուրը ձեռքին կանգնում է դռան առջև և չի թողնում քույրիկին տանից դուրս բերել։

Եվ միայն թույլ է տալիս այն ժամանակ, երբ քավորը կլորիկ գումար է հատկացնում։ Եվ ահա հայկական ավանդական հարսանիքներց մեկի ժամանակ հարսի եղբայը դանակը ձեռքին կանգնած է դռան առջև, իսկ մյուս ձեռքին՝ անկանխիկ գումար ստանալու սարք։

Քավորը մի քանի անգամ քարտային վճարում է կատարում, իսկ հարսի եղբայրն արագորեն դուրս է բերում կտրոնները։ Տեսանյութն անչափ զվարճալի է ստացվել։ Այն առաջարկում ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: