Հայկ Մարությանը, չնայած այն հանգամանքին, որ այլևս չի հանդիսանում Երևան քաղաքի ղեկավարը, շարունաում է անդրադառնալ քաղաքականությանը և մտահոգություն է ցուցաբերում երկրի նկատմամբ ինչպես միշտ։

Նա ֆեյսբուքյան իր տիրույթում մի տեսանյութով է կիսվել, որտեղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլին նստտում է մեքենան և հանրության ծափերի ներքո մեքենան ընթանում է առաջ։

Այս դրվագը մտահոգել է նախկին քաղաքապետին։ Բանն այն է, որ թուրք նախարարը ձեռքով ցույց է տալիս մի ժեստ, որն ըստ Մարությանի մտահոգիչ է։

Այս մամսին նա գել է․ «Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք», այնուհետև հավելում է, որ Թուրքիան երբեք էլ ոչ մի հանցանքի համար չի զղջա։

Մարությանը պնդում է, որ ակնհայտ ազդանշանների չնկատելը նոր ողբերգության կտանի մեր երկիրը։ Հայկ Մարությանի հանրայնացրած տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։