«Մի քանի տղուկներ գրառումս են միմյանց ուղարկում ու զարմանում»․ Նանե Արզումանյան


Ինչպես արդեն հայտնի է Ադրբեջանը հերթական սադրանքին է դիմել։ Սահմանամերձ գյուղերն ու քաղաքները կրկին կրակի տակ են, բնակիչները նկուղներում՝ սարսափած երեխաների հետ։

Իրադրությունը դեռ շարունակում է լարված մնալ, իսկ համացանցային տիրույթում կրկին ընհարումներ և վիճաբանություններ են։

Նանե Արզումանյանն այս մասին գրում է․ «Երեկ գրել էի, որ պաշտոնական անտերություններին չհավատաք ու մի քանի տղուկներ գրառումս են միմյանց ուղարկում ու զարմանում՝ իրենց կաբինետներում նստած։ Իսկ գուցե իրավունք ունեմ այլևս ոչնչի չհավատալու և իսկությունը հաղորդելու։

Բոլորը լուռ էին, երբ Գորիսում այդ պահին որդեկորույս ծնողներս ապաստարանում էին, իսկ մորաքույրս Ջերմուկից թոռների հետ հասել էր Վայք… Դե եկեք խուճապի չմատնվենք… Վաղուց նորմալ մարդկանց չի հետաքրքրում ձեր սև, սպիտակ և մոխրագույնը, նորմալ մարդիկ համախմբված են…»:

Նշենք, որ Նանեն 2020-ի պատերազմը իր մաշկի վրա է զգացել․ նա Արցախում կորցրել է հարազատ եղբորը։


Понравилась статья? Поделиться с друзьями: