Հայտնի բլոգեր և միջոցառոմների մեկնաբան ու հաղորդավար Կամո Թովմասյանը մի ուշագրավ պատմություն է ներկայացրել, որը կապված է իր ընտանիքի հետ։

Նա մասնավորապես գրել է․ «Կենտրոնում գումար խնդրող անձինք պարզապես անթիվ են դարձել: Հին ծանոթ դեմքեր, լրիվ նոր դեմքեր, ջահել, միջին տարիքի, ծեր, ամեն երրորդը, ով ասումա «Տղա՛ ջան, մի բան հարցնեմ…», գումար ա խնդրում, արդեն չես հասկանում դա շահութաբեր բիզնես ա դարձել, ռեֆլեքս ա ինչ ա… ու չգիտես էլ ինչպես վարվել, այդքան մարդու գրագետ մերժելն էլ արդեն հունից հանում ա…

Ես ԵՐԲԵՔ չեմ տալիս գումար մի դեպքից հետո, որը կպատմեմ, բայց գուցե չհավատաք: Մի հեռուստահաղորդավարուհի զանգահարում է ինձ ու ասում, որ իրեն ծանոթ մի կին ցանկանում է հանդիպել ինձ հետ, քանի որ ուղերձ ունի մայրիկիցս թողած: Քրոջս խնդրում եմ կապ հաստատի կնոջ հետ և հանդիպի:

Մեր մայրը մահացել է մոտ 10 տարի առաջ, և նա գրեթե ընկերուհիներ չուներ, այն էլ, որ մենք չճանաչեինք: Կինը գալիս է ու քրոջս մեկնում ինչ որ մատանի՝ ասելով, որ մեր մայրը տվյալ մատանին տվել է իրեն և խնդրել է մահանալուց 5 տարի անց տալ մեզ:

Քույրս հասկանում է, որ նա պարզապես խաբեբա է և սպառնում է ոստիկանությամբ, ինչից հետո կինը հուզված պատմում է, որ իր թոռն է այդ ամենը մտածել և ստիպել իրեն մեզ հետ կապվել: Այդ դեպքից հետո ես երբեք ոչ ոքի գումար չեմ տալիս կամ փոխանցում, ոչ մի բացառությամբ»։