«Որդեկորույս մոր ցավը երբևիցե չի մեղմվում․ 30 տարի, 40 տարի, 50․․․», — ասում է 90-ականներին հերոսացած Դուշման Վարդանի մայրը։

Ցավը հոգում այդպես էլ չմեղմված հույս է հայտնում, որ մեր սերունդը ոտքի կկանգնի, մեր պետությունը կհզորանա և կորցրածը ետ կբերի։ Նշում է, որ ծանր զգացողություններ է ունեցել Շուշիի, Հադրութի և բոլոր տարածքների կորստյան լուրն իմանալով։

«Եթե համախմբվենք, եթե հողի զգացմունքը զգանք, եթե այսուհետ հայոց մայրը դեռ արգանդում որդուն սնուցի, թե ինչ ենք կորցրել, մեր հաղթանակը կտեսնենք։

Ես չեմ տեսնի, բայց դուք կտեսնեք, ես համոզված եմ»,- վստահեցնում է հերոսի մայրը, այնուհետև հավելում, որ մենք զավթողական պատերազմներ չենք վարել, քանի որ հայ ազգը իր հողի տերն է։

Սգացող մայրը որդու գերեզմանին կանգնած կիսվում է որդու հիշողություններով և հուսադրում է, որ Շուշին, Հադրութը հայինը կլինի, միայն թե պետք է համախմբվել։ Զարիկ մայրիկի հայրենասիրական խոսքը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։