Մե՛կ Նիկոլ ենք հայհոյում, մե՛կ ընդդիմություն, բայց մենք` հասարակ քաղաքացիներս, ի՞նչ ենք անում․․․


Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը մշտապես անհանգստացած է հայրենիքի և հայերի ճակատագրով։ Նա մշտապես հանդես է գալիս առաջարկներով, ապա դժգոհում հայրենակիցների անտարբերությունից։ Այս անգամ, ինչպես բոլորիս, նրան ցնցել է զորամասի ողբերգական դեպքը։

Անահիտ Մուտաֆյանը գրել է․ «2 տարի և ավելի քան վերջին 2 օրը գրառումներ ենք անում, խոսում իշխանության տմարդությունից, ընդիմության լռությունից։ Ողջ ֆեյսբուքյան տիրույթը լցրել ենք հայհոյանքներով, մե՛կ Նիկոլ ենք հայհոյում, մե՛կ ընդդիմություն, բայց մենք` հասարակ քաղաքացիներս, ի՞նչ ենք անում։

Երեկ առավոտյան 15 զոհ ենք ունեցել․ ո՞ւմ է հետաքրքրում, իհարկե միմիայն տղերքի ծնողներին և հարազատներին միայն։

Երեկ լալահառաչ գրառումներ արեցինք, իսկ երեկոյան անցանք մեր առօրյա գործերին, սրճարաններում, փաբերում ու ռեստորաններում երեկոն վայելելուն, իսկ այսօր ուրբաթ է` աշխատանքային վերջին օրը, քաղաքի շատ ռեստորաններում ազատ սեղաններ չկան, փաբերը լեփ-լեցուն են, սրճարանները՝ նույնպես։ Լռում է իշխանությունը, լռում է հասարակությունը, լռում է երկրիս մտավորականությունը։

Ուրեմն ի՞նչ՝ ուրեմն մենք արժանի ենք նրան, ինչ ունենք, արժանի ենք այն ղեկավարությանը, ում դեմ պայքարում ենք, բայց մենք գրեթե նույնն ենք, նույն անտարբերները…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: