Ալինա Նիկողոսյանը, ով ավելի վաղ հանդիսանում էր Առողջապահության նախարարի նախկին խոսնակը, մեծ ակտիվություն ունի համցանցային տիրույթում, որտեղ նրա հրապարակումները ավելի շատ տեղեկատվական բնույթ են կրում։

Եվ ահա այս անգամ Ալինա Նիկողոսյանը ուշադրություն է հրավիրում մի երևույթի վրա, որը ոչ միայն բացասական է, այլ բավականին վնասակար հասարակության համար։

Նիկողոսյանը տեսանյութ է հրապարակել, որին կից մանրամասնում է․ «Հետաքրքիր է, այս կառուցապատողին Արշակունյաց պողոտայում շինարարական թույլտվություն տալուց, հաշվի առնվել է, թե փոշու ինչ քանակ է դուրս գալու ու, որ դրա պատճառով մառախուղ է լինելու: Անմիջապես նույն մայթի վրա կանգառ էր (մարդիկ քիթը փակ ավտոբուս էին սպասում):

Էլ չասեմ, որ դիմացի մայթին հիմնականում սննդի կետեր են»։ Գրառմանը զուգահեռ նա նշել է այն կառույցների անունները, որոնք պետք է զբաղվեն նման հարցերով։

Դա քաղապետարանն է, Բնապահպանության և Շրջակա միջավայրի նախարարությունները։ Տեսայութը՝ կից։