Մանո Գրիգորյանն օրերս դարձավ 38 տարեկան։ Պարուհին օրը հեքիաթային է անցկացրել՝ ընկերների շրջապատում։ Նա պատմել է, որ օրվա գույները եղել են սևը և սպիտակը։

Այդ գույների մեջ Մանոն տեսնում է տիեզերքի բոլոր գույները։ Ծննդյան օրը Մանոն և ամուսինը փորձել են տոն դարձնել։ Մանոն ընտանիքով ապրում է Լոս Անջելեսում և հարազատներն իր կողքին չեն եղել։

Եվ այդ բացը լրացրել են ուշագրավ և զվարճալի դրվագերով ծնողների մասնակցությամբ, որոնք ցուցադրվել են երեկոյի ընթացքում, այնուհետև մրցանակաբաշխություն է եղել, նվերներ և, իհարկե, շնորահակալական խոսքեր։

Օրվա ավարտին Մանոն ընդգծել է, որ իր երազանքի ծննդյան օրն է ունեցել։ Տարեդարձից օրեր առաջ մեքենայի մեջ Մանոն ամուսնուն ասել է, որ երազում է արգենտինական տանգո պարել, ամուսինն էլ ասել է, որ կպարեն, իսկ ե՞րբ՝ տարեդարձի օրը։

Զույգը հաճախել է պարապմունքների և կատարվել է Մանոյի երազանքը։ Պարուհու ծննդյան օրվա ուշագրավ կադրերը դիտեք նյութին կից։