Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը․ մանրամասներ


Այսօր՝ նոյեմբերի յոթին, տեղեկկություն ստացվեց Սերժ Սարգսյանի մայրիկի մահվան մասին։ Նորա Սարգսյանն իննսուներկու տարեկան էր և բնակվում էր Ստեփանակերտում։

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը լուրը հյատնել է հայտնել է րոպեներ առաջ և հայտնել՝ հոգեհանգիստի արարողակարգը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի ութին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, ժամը՝ 18:00-ին, կհուղարկավորվի նոյեմբերի 9-ին, ժամը՝ 12։00։

Ապրել, աշխատել և երեխաներ է ունեցել Արցախում։ Նրանք բնակվել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նա ջուլհակ էր։ Նույն կոմբինատում է աշխատել նաև ամուսինը՝ Սերժ Սարգսյանի հայրը։ Հարազատները պատմելով և խոսելով նրա մասին՝ առանձնացնում են կնոջ մեծ սերը հայրենիքի նկատմամբ։

Նորա Սարգսյանը հայրենասեր կին էր և դա է փաստում նրա՝ մինչ կյանքի վերջին օրը հայրենիքից դուրս չգալու հանգամանքը։ Պատերազմներ տեսած կնոջը չի վախեցրել նաև Արցախյան վեջին արհավիրքը և մնաց։

Ցավակցում ենք ընտանիքին և բոլոր հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: