Մա՛մ, չլացես, դու հերոս Մախի մաման ես, ժպիտը դեմքիդ պահի, մինչև սահմանը բացեն. տեսանյութ Արցախից


Մարգարյաններ բազմազավակ ընտանիքը կարծես աուր լեռ լինի։ Ընտանիքը բնակվում են Մայիսյան գյուղում։ Այստեղ նրանք հաստատվել են Քաշաթաղից։

Դժվարություններն ու վիշտը ասես հետևում է այս ընտանիքին։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ նրանք կորցրեցին ընտանիքի ավագ որդուն՝ Ժիրայրին։

Այնուհետև կորցրեցին տունը ու տեղափոխվեցին Հայաստան։ Նրանք այժմ վեց աղջիկների հետ են բնակվում։ Վեցն էլ անչափահաս են։ Եվ ահա կրկին անհաջողությունը թակել է այս ընտանիքի դուռը։ Անչափահաս վեց աղջիկները մնացել են առանց ծնողի։ Նրանց մայրը և հորաքույրը գնացել էին Արցախ տան վկայականի հարց լուծելու և արդեն մեկ ամիս է շրջափակման մեջ են։

Սնունդ, հագուստ, փայտ․․․ ով ինչպես կարողանում օգնում է։ Գյուղի ղեկավարն իր խոսքում նշում է, որ ոչ ոք մայրիկին փոխարինել չի կարող, սակայն փորձում են ինչով կարողանան օգտակար լինել։

Մասնատված ընտանիքի հուզումնառատ կյանքի այս բարդ փուլը և թե ինչպես են անչափահաս երեխաները առանց ծնողի ապրում, դիտեք ստորև բերված ընտանիքում։


Понравилась статья? Поделиться с друзьями: