Նաիրա Զոհրաբյանը ակտիվություն է ցուցաբերում համացանցային տիրույթում։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ նա օրերս գտնվել է Արցախում և այդ օրերի կարևոր իրադարձություններով Նաիրան շարունակ կիսվում է և որոշակի տեղեկություններ հաղորդում Արցախ աշխարհից։

Նա կիսվել է պատերազմից առաջ Արցախ կատարած մի այցելությունով, երբ այցելության զորամասերից մեկում տղաների հետ հացի հերթում կանգնած էր։

Այդ ընթացքում նա շփվել և ծանոթացել է շատերի հետ։ Զոհրաբյանն այդ պահը հավերժացնող լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ հայտնել, որ սարսափով է մտածում, թե լուսանկարում պատկերված տղաներից քանիսը կարող են այս պահին չլինել։

«Հանուն այս տղաների՝ պետք է համախմբվենք բոլոր հականիկոլներս՝ անկախ նրանից, թե ով ում երբ ինչ է ասել»,- գրել է Զոհրաբյանը, ապա հավելել՝ հանուն բոլոր անմահացած տղաների Արցախը չի կարելի հանձնել թուրքին։ Կոչ է արել վերջին կռիվը տալ, քանի որ այլընտրանք և ժամանակ այլևս չկա։

Զոհրաբյանի գրառմանն արձագանքել են հետևորդներից շատերը։ Որոշ օգտատերեր պատրաստակամություն են հայտնել լինել նախկին պատգամավորի կողքին և նշել, որ հանուն հայրենիքի պատրաստ են ցանկացած քայլի։