«Ձևերս ա անում‎»․ Նանե Արզումանյանի եղբորորդին հորաքրոջ փոխարեն հայտնում է լուրերը․ տեսանյութ


Շաբաթներ առաջ Նանե Արզումանյանի հետ կապված մի փոքրիկ միջադեպը որոշ օգտատերերի կողմից մեծ քննադատության արժանացան։

Բանն այն է, որ լրագրողը լուրերի հաղորդման ժամանակ վրիպել էր և Միսիսիպի նահանգն անվանել էր Միսիպիսի։ Լրագրողն ինքն էլ յուրօրինակ կերպով կատակում էր այս վրիպումի վերաբերյալ; Եվ ահա, երբ կրքերը համեմատաբար հանդարտվել են, Նանեն այդ մասին ևս մեկ հրապարակում կատարեց։

Նանեի եղբորորդին այցելել էր հորաքրոջ աշխատավայր և այնտեղ հրաշալի  ժամանակ է անցկացրել․ հումորներ արել, լիաթոք ծիծաղացել և այլն։ Նանեն այդ ամենը նկարահանել է և ցույց տվել իր ֆեյսբուքյան ընկերներին և հետևորդներին։

Նանեի եղբորորդին նստել է հորաքրոջ աթոռին և փորձել նրա նման հայտնել լուրերը։ Տղան իր խոսքում կիրառել է Միսիպիսի արդեն հայտնի դարձած արտահայտությունը։

Հանրայնացված տեսանյութին կից Նանեն գրել է․ «Ձևերս ա անում‎»։ ‎‎Զվարճալի այս կադրերն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: