Անի Քոչարը կեսգշերն անց ահազանգող գրառում է կատարել։

Լրագրողը գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ», այնուհետև շարունակելով գրառումը՝ Անին մնարամասնում է, որ 2-րդ օրն է ինչ Խրամորթի մերձակայքում բարձրախոսներով և հայերենով թշնմին հայտարարություններ է անում և սպառնում բնակիչներին։

Նրանք հայտարարում են և կոչ անում բնակիչներին խաղաղ ճանապարհով թողնեն գյուղը և հեռանան։ Այնուհետև թշնամին հայտարաում է՝ Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։

Անի Քոչարը հավելում է, որ պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչպես է անցնում խրամորթցիների օրը․ կես ժամը մեկ լսում են դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, հաց ուտելիս։

Տեղեկատվությունը պաշտոնական չէ և լրագրողի գրառման նպատակը անհապաղ պարզաբանումն է վերոնշյալի վերաբերյալ։ Մարդիկ ասես տարվել են ռուս-ուկրաինական պատերազմով և ասես հեռացել են հայ իրականությունից։