«Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ․․․»‎‎․ Ավետ Բարսեղյանը կնոջը


Ավետ Բարսեղյանը որքան էլ շատ է խոսում իր ընտանիքից և պատմում բառերով չնկարագրվող իր երջանկության մասին, այնուամենայնիվ, չի սիրում ընտանեկան դրվագներ ցույց տալ։

Նա իր դստեր լուսանկարներն առ այսօր հանրությանը ցույց չի տվել և բազմիցս է նշել, որ ուղղակի չի ուզում աղջկան հանրային դրաձնել։ Դա ժամանակը ցույց կտա և հենց ինքը, եթե այդպես ցանկանա։

Այս անգամ Ավետը կրկին խոսել է ընտանիքից և կնոջն ուղղված յուրօրինակ սիրո խոստովանություն կատարել։ Նա համացանցային իր տիրույթում խոսքեր է ձոնել կնոջը։

Ավետը նշել է, որ սերը ուղղագրական ոչ մի կանոն չունի, այնուհետև ընդհանրացնելով՝ գրել է․ «Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ: ՄԱՐԴԿԱՆՑ ՉԷ, միևնույնն է չի կպնի… Հին ծառերի վրա կրակ բացեմ:

Ծառերը դեռ հիշում են սիրելու համար ապրողներին, գրողներին ու գողերին զգացմունքների: Արցունքներից հին ծառերի նորից Մարդու տեսակ ի հայտ կգա. Կարող սիրելու և գրելու… Լուսամփոփի պես աղջիկ՝ Աստվածամոր աչքերով….»:


Понравилась статья? Поделиться с друзьями: