Հրաշալի խաչապուրիներ, որոնք պատրաստվում են 10 րոպեում


Վրացական խոհանոցը աշխարհում հայտնի և սիրված խոհանոցներից մեկն է։ Այստեղ սնունդը համեղ է՝ յուօրինակ համեմված և հագեցնող։ Հատկապես զբոսաշրջիկները այն սիրում են համտեսել վրացական երաժշտության ներքո և լիարժեք վայելել վրացական ուտեստների համտեսումը։

Այս նյութում ներկայացնելու ենք համաշխարհային ճանաչում ձեռք բերած խաչապուրին։ Այս պանրով բլիթների բազմաթիվ տեսակներ կան, որոնցից  յուրաքանչյուրը յուրովի համեղ է։ Եվ այսպես, այս խաչապուրիները պատարստվում են տասը րոպեում։

Առաջարկում ենք նախապատրաստել հետևյալ մթերքները՝

Խմոր

Մածուն — 300 գ

Աղ — 1 թ․գ․

Շաքարավազ — 1 թ․գ․

Հավկիթ — 1 հ․

Բուսայուղ — 3 ճ․գ․

Ալյուր — 450 գ

Փխրեցուցիչ — 10 գ

Միջուկ

Հավկիթ — 1 հ․

Պանիր — 350 գ

Աղ՝ ըստ ցանկության

Պանիրն առաջարկում ենք ընտրություն կատարել սուլուգունի և կաթնաշոռային տեսակների մեջ։ Այն պատրաստվում է թավայում առանց բուսայուղի և աննկարագրել համեղ են ստացվում։

Խաչապուրու պատրաստման ողջ մանրամասներն առաջարում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: