Եվ կրկին հայի սիրտը մորմոքվում է և կրկին մայրեր են լալիս, որդիներ, եղբայրներ, հայրեր զոհվում, կիսատ մնացած կյանքեր, երազանքներ, նպատակներ, սերեր․․․

Եվ ինչքա՞ն և ո՞ւր է սահմանը։ Անմահացած տղաները բոլորն էլ ասես յուրահատուկ լինեն, ասես հատուկ են ընտրվել։ Սոֆի Մխեյանը համացանցային իր հարթակում լույս տղաներից մեկի՝ Դավիթի մասին է պատմել։

Երգչուհին մասնավորապես գրել է․ «Հավանաբար տեսել եք այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։

Սեպտեմբերի տասնյոթին Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել երեսուներկու հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը…

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. նկարեն, ի ցույց աշխարհի ցուցադրեն, որ տեսեք-տեսեք, մենք վիրակապում ենք հայ զինվորին, իսկ հետո սպանեն և մարմինն ուղարկեն Հայաստան։ Լույսերի մեջ մնաս, Դավիթ ջան»։