Եղանակը սկսել է հուսախաբ անել Հայաստանի քաղաքացիներին։ Բոլորն անհամբերութայմբ են սպասում արևոտ եղանակին, սակայն այն չկա ու չկա։ Փոքր-ինչ երևացող արևը իսկույն անհետանում է՝ տեղը զիջելով անձրևին։

Գարնանային գրեթե բոլոր օրերն անձրևոտ են եղել։ Դեռ անձրևը մի կողմ․․․ այսօր մայիսի քսանն է, իսկ Հայաստանում կան տարածքներ, որտեղ ձյուն է տեղում։ Այս մասին այսօր հայտնել է Գագիկ Սուրենյանը և մանրամասներ հայտնել։

Օդերևութաբանության պետը տեղեկացնում է, որ Հայաստանի Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ձյուն է տեղում։

Քաղաքացիները զարմացած են։ Սուրենյանը ձյունը որակել է՝ որպես մայիսյան ձյուն։ Քաղաքացիները օրվա իրադարձությունները պլանավորելիս՝ առաջին նախապայմանը, որը հաշվի են առնում, դա եղանակն է։

Սակայն եղանակը ոչ մի կերպ չի ուզում ուրախացնել մարդկանց և շարունակում է մնալ անձրևառատ։ Ջերմաստիճանն այս օրերին ցածր է և դեռ կպահպանվի։