Էդգար Իգիթյանին հազարավոր օգտատերեր են հետևում ինսթագրամյան հարթակում։ Դերասանը հաճախ է հրապարակումներով հանդես գալիս, որպեսզի հետևորդների համար իր էջում գտնվելը միապաղաղ չանցնի։

Էդգարը գրառումներ է կատարում տարաբնույթ թեմաների շուրջ և հաճախ էլ համաշխարհային գրականությունից մեջբերումներ կատարում։

Որդու լույս աշխարհ գալուց հետո Էդգարը հաճախ է նրա մասնակցությաբ հրապարակումներ կատարում և կից գրառումներում հայտնում իր անսահման սերը որդու նատմամբ։ Ժամանակը թռչում է և փոքրիկ Լեոնը արագորեն մեծանում է։ Նա գրեթե մեկ տարեկան է, ով ժպտերեսիկ տղա։

Լեոնը հիացրել է հայրիկի երկրպագուներին։ Այս անգամ Էդգար Իգիթյանը հանրայնացրել է մի տեսանյութ, որի հեղինակը կինն է։ Մայրիկը հիացել է Լեոնով։ Տեսանյութում լսվում է, թե ինչպես է երջանիկ մայրիկը կլոր անվանում ուրախ ու շարժուն տղային։

Լեոնն անչափ ժպտերես և երջանիկ է։ Այս մասին պատմող տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։