Մենք ձեզ ներկայացնում ենք պարզ աղցանւ բաղադրատոմս:

Այն պատրաստվում է արագ, մատչելի արտադրանքներից:

Այս աղցանը կատարյալ է ամենօրյա սեղանի համար:

Այն կարելի է ուտել ճաշի հետ:

Պահանջվող բաղադրիչներ՝
380 գրամ կանաչ ոլոռ
1 խոշոր վարունգ
4 հավի ձու
կանաչիներ
աղ, պղպեղ
մայոնեզ:
Պատրաստման եղանակը՝
Եփել ձվերը 10-12 րոպե: Այնուհետև մաքրել և կտրատել փոքր խորանարդների նման:
Վարունգը նույնպես կտրատել:
Ավելացնել կտրատած կանաչիները:
Ավելացնել կանաչ ոլոռ:
Կարող եք օգտագործել պահածոյացված վիճակում, կամ էլ՝ խաշած սառեցված:
Ամեն ինչ կախված է ձեր ցանկությունից:
Աղցանին ավելացնել աղ եւ պղպեղ՝ կարող եք նաև այլ համեմունքներ ևս օգտագործել, ապա նորից խառնել,
Վերջում ավելացնել մայոնեզ եւ մատուցել: