«Խեղճ Վահագն Խաչատուրյանը ո՛չ հեռուստացուց ունի, ո՛չ էլ ինտերնետ»․ Արտյոմ Մարկոսյան


Դերասան, հումորիստ Արտյոմ Մարկոսյանը հետևում է երկրի իրադարձություններին և այդ մասին երբեմն հայտնում իր կարծիքը։ Արտյոմը հերթական գրառումն է կատարել, որտեղ անդրադարձել է երկրի նախագահին։

Նա նշում է, որ նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը, գոնե արձագանքում էր դեպքերին, իրադարձություններին, սակայն նորընտիր նախագահը՝ Վահագն Խաչատուրյանը, չի էլ արձագանքում։ Հումորիստը նկատի է ունեցել այն դեպքը, երբ Արմեն Սարգսյանը մի առիթով հայտարարել էր, որ համացանցից է տեղեկացել երկրի իրավիճակին։

Արտյոմը գրառման մեջ նշում է, որ Վահագն Խաչատուրյանը ո՛չ հեռուստացույց և ո՛չ էլ համացանց ունի, որ տեղեկանա ներկայիս իրադարձություններին։ «Արմեն Սարգսյանը մամուլից գոնե իմանում էր երկրի իրադարձությունների մասին։

Էս խեղճ Վահագն Խաչատուրյանը ո՛չ հեռուստացուց ունի, ո՛չ էլ ինտերնետ, իսկ մոտակայքում էլ սկի թերթի բուդկա չկա…», — մասնավորապես գրել է Արտյոմ Մարկոսյանը։

Գրառումն, իհարկե, հումորային բույթի էր, սակայն սարկազմն ակնհայտ է։


Понравилась статья? Поделиться с друзьями: