Առաջարկվող այս ուտեստը պատրաստվում է շատ կարճ ժամանակմիջոցում։ Դա նշանակում է, որ աշխատանքային օրվա ավարտին կարելի է շատ արագ պատրաստել այս ընթրիքը և ընտանիքի հետ միասին վայելել երեկոն, դադար առնել և հանգստանալ։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Գունավոր բուլղարական պղպեղ — 4 հ․
Աղացած տավարի միս — 400 գ
Սոխ, դդմիկ — մեկական
Տոմատի մածուկ — 200 մլ
Կաթնաշոռային պանի — 150 գ
Սովորական պանիր — 100 գ

Եվ այսպես, եթե արդեն հավաքել և դասավորել եք սեղանին բոլոր բաղադրամասերը, ձեզ միայն մնում է սկսել պատրաստման գործընթացը։

Լվացած, երկու մասի բաժանած, միջուկն ու պոչուկը հեռացրած պղպեղները դասավորել ձևամանում, պատել աղով և բուսայուղով ու տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց՝ 10 րոպեով։ Այդ ընթացքում բուսայուղում տապակեք սոխը, միսը, դդմիկը, միացրեք տոմատը, կաթնաշոռային պանիրը, համեմեք և հինգ րոպե խառնելով շարունակեք եփել և անջատեք կրակը։

Այդ զանգվածով լցոնեք ջեռոցի պղպեղները, վրան լցրեք սովորական հալվող քերած պանիր և կրկին տեղափոխեք ջեռոց 15 րոպեով։