Տիրուկ Հակոբյանը, ով բավականին ակտիվ է համացանցային տիրույթում, հաճախակի էր ներկայացնում իր առօրյան հղիության ողջ ընթացքում։

Նա սիրով կիսվում էր իր առօրյայով հետևորդների հետ և նրանց հետ սերտ կապ պահպանում։ Մայիսի քսանմեկին պարզ դարձավ, որ լույս աշխարհ է եկել դերասանուհու առաջնեկը։

Նա դուստր է ունեցել։ Մի առիթով Տիրուկը ասել էր, որ անչափ շատ է ցանկանում դուստր ունենալ։ Եվ ահա դերասանուհու երազանքն այլևս իրականություն է։ Դստերը Տիրուկը շնորհել է գեղեցիկ անուն՝ Դանիելա։

Նա մեծ երջանկությունը սրտում լուսանկար է հանրայնացրել, որտեղ պատկերված է նորածնի միայն ոտքը։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է․ «Հրա՜շքս»։ Մեկնաբանություններն անմիջապես ողողվել են շնորհավորանքներով և ջերմ ու բարի մաղթանքներով։

Մենք նույնպես շնորհավորում ենք դերասանուհուն և փոքրիկին մաղթում անհոգ, առողջ ու խաղաղ մանկություն։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որը կարող է հետաքրքիր լինել ձեզ համար։