Լիլիթ Հովհաննիսյանը վերջին մեկ տարում պարբերաբար անհետանում է համացանցային հարթակներից։ Նա ակտիվություն չունի, ինչպես մյուս հանրային դեմքերը և հազվադեպ է շփումներ հաստատում հետևորդների հետ, սակայն միևնույնն է նրա հետևորդների թիվը երբեք չի պակասում։

Նա հրապարակումներ է կատարում երկու, երեք, անգամ վեց ամիսը մեկ։ Ինչպես արդեն բոլորը տեղյակ են, Լիլիթը ամիսներ առաջ երեխա ունեցավ։

Նա և Վահրամը որդուն յուրօրինակ անուն են շնորհել՝ Յան։ Լիլիթը որդուն ցույց էր տվել հետևորդներին, որից հետո այլևս լուսնկարներով չէր կիսվել։

Եվ ահա գրեթե երեքամսյա դադարից հետո երգչուհին ներկայանում է, ինչպես միշտ, անթերի տեսքով և կրկին զարմացնում երկրպագուներին։ Այս անգամ Լիլիթը կրկին յուրատեսակ է ներկայացել․ վարսերը փիրուզագույն են, իսկ հագուստը՝ կապույտ։

Այսքան գունագեղ և այսքան նուրբ ու ոճային, միայն Լիլիթին է հատուկ։ Լուսանկարին կից երգչուհին որևէ գրառում չի կատարել։