«Լավ չեմ, ազատեցեք ինձի». Բաքվի բանտից ահազանգել է Վիգեն Էուլջեքյանը․ մանրամասներ


Վիգեն Էուլջեքյանին հանրությունն արդեն 2 տարուց ավելի է ճանաչում է։ Նա գտնվում է Բաքվում, որտեղ բանտարկված է և նրան համարում են հանցագործ։

Վիգենը գերեվարվել է քառասունչորսօրյա պատերազմի անմիջապես ավարտից հետո։ Նրա մայրն ահազանգում և պատմում է՝ վերջին անգամ որդու հետ խոսել է և ձայնն անչափ տխուր էր։

Որդին ասես լալով է խոսել և խնդրել մի բան անել իրեն ազատել։ Մայրը պնդում է՝ որդու կյանքին վտանգ է սպառնում և նա նա վատառողջ է։ Լինդա Էուլջեքյանը, ով Վիգենի կինն է, նշում է, որ ամուսինը 95 կգ էր, իսկ այժմ` 45:

Լինդան նաև պատմել է, որ Վիգենին ամիսը մեկ անգամ թույլ են տալիս հիսուն վայրկյանով զանգահարել։ Զանգերից մեկի ժամանակ բղավոցներ է լսել, որին հետևել է Վիգենի հետևյալ խոսքը․ «‎Արդեն մեռած եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։

Բաքուն նրան ներկայացրել է որպես 2500 դոլարի դիմաց կռվող վարձկան, ապա դատապարտել քսան տարվա ազատազրկման։ Վիգենի կինը Լիբանանի և Հայաստանի իշխանություններից օգնություն է խնդրում և ցանկանում, որ Վիգենի մասին Հայաստանը նույնպես խոսի։


Понравилась статья? Поделиться с друзьями: