«Իսկական Պաշտպանության նախարարի թեկնածուն Շանել Սյուզին էր․․․»․ Գևորգ Պետրոսյան


Երկրում տիրող իրավիճակը հասարակական տարբեր օղակներում և համացանցային  տարբեր հարթակներում քննարկումների մեծ ալիք է առաջ բերել։

Բոլորը գրում և պատմում են սեփական տեսակետների մասին։ Քննարկումները երբեմն բավականին բուռն են լինում և հաճախ վիճաբանությունների առիթ դառնում։

Ինչպես բոլորը, այնպես էլ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր կարծիքը, տեսակետն  է հայտնել, որին հանրությունը հումորով է վերաբերվել և հումորային բնույթի մի շարք մեկնաբանություններ գրառել։ Գևորգ Պետրոսյանը խոսել է ՊՆ նոր նախարարի մասին՝ հայտնելով   իր անհամաձայնությունը։

Նա մասնավորապես ասել է․ «Իսկական Պաշտպանության նախարարի թեկնածուն Շանել Սյուզին էր։ Պապիկյան Սուրենի դեմ ոչինչ չունեմ, բայց այ իսկական Պաշտպանության նախարարի թեկնածուն Շանել Սյուզին էր…

Իրա էս սպանիչ կատարումներով մտնում էր ազերիների մեջ ու դրանք տոննաներով զոհ էին տալու… Թե չէ Պապիկյան Սուրենն էս նեղ մաջալին ի՞նչ պտի անի… Վա՜յ Նիքոլ, Նիքոլ…»:


Понравилась статья? Поделиться с друзьями: