Ինչպես է նշել Աշոտ Ղազարյանն իր ծննդյան օրը


Հումորիստ և պարզապես հրաշալի արտիստ Աշոտ Ղազարյանին սիրում են բոլորը։ Նրա արվեստը բոլոր ժամանակներում էլ բարձր է գնահատվում։

Ղազարյանն այն արտիստներից է, ով կարողանում է քայլել ժամանակին համահունչ և անգամ խոսել ու գործել այնպես, որ ընդունելի լինի նաև նոր սերնդի համար։ Նրա կյանքի մանրամասներով հետաքրքրվում են գրեթե բոլորին։ Եվ այսպես, օրերս դերասանը տոնել է տարեդարձը։

Վաստակավոր արտիստն օրը բարձր տրամադրությամբ է սկսել։ Դրան նպաստել են վաղ առավոտից ստացված զանգերն ու ջերմ շնորհավորանքները տարբեր երկրներից։

Չի սիրում օրը տոնել, նշանավորել։ Նվերը չի կարևորում, մի առիթով փաստել է՝ երբ հարազատներն առողջ են և կողքին, արդեն մեծ նվեր է։

Կնոջ հետ միայնակ են ապրում։ Սիրում են ժամանակ անցկացնել միասին, երեխաներին հյուր գնալ, թոռնիկների հետ զբաղվել։ Դերասանը և կինը լավագույն ամուսինների օրինակ են, ումից մշտապես կարելի է օրինակ վերցնել։ Նրանց ամեն օրը իրական տոն է՝ սիրո տոն։ Շնորհավորում ենք արտիստին և երկար առողջ ու ստեղծագործ տարիների կյանք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: