Երեկ սարսափելի տեղեկություն տարածվեց Լոռվա մարզից․ Դեբեդ գետն է ընկել 2 տարեկան երեխա։ Այնուհետև որոշ ժամանակ անց Գագիկ Շամշյանը որոշակի տեղեկութուններ հայտնեց դեպքի վերաբերյալ։

Փրկարարներն անմիջապես արձագանքել են ստացված ահազանգին և ժամանաել դեպքի վայր։ Գետի ողջ երկայնքով կատարված որոնողական աշխատանքներն անարդյունք են եղել։

Փոքրիկի ընկնելու վայրից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գետում ծառի ճյուղերի կույտ է եղել, իսկ մերձակա ափում կոտրված ճյուղեր հավաքելիս՝ 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատել է փոքրիկին։ Երեխային ջուրը բերել էր և գցել գետում եղած ճյուղերի կույտի մեջ, որի հետևանքով էլ ջուրը հնարավորւոթյուն չի ունեցել առաջ մղելու երեխային։

Ժիրայրը վտանգելով սեփական կյանքը՝ անմիջապես նետվել է ջուրը և դուրս բերել փոքրիկին։ Երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Բժիշկներն իրենց մասնագիտական մոտեցումն են ցուցաբերել և երեխային հրաշքով փրկել։ Փոքրիկի կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Մաղթում ենք առողջություն երեխային։