«Աշնան արև» ֆիլմը կարծում ենք դիտել են բոլորը։ Այն այսօր էլ հաճույքով դիտում են և վայելում ֆիլմը, որն իր հետ ջերմ ու բարի հուշեր է արթնացնում։ Ֆիլմը նկարահանվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն վիպակի հիման վրա։

Վիպակն ընթերցվում է մեկ շնչով, ինչպես ֆիլմն է դիտվում մեկ շնչով։ Ֆիլմի կերպարներին այսօր էլ հիշում են, ցիտում ֆիլմից արտահայտություններ և երանությամբ հիշում անցած գնացած օրերը։

Ֆիլմում առանձնակի դերակատարությամբ է հանդես եկել Անահիտ Ղուկասյանը, ով կերտել է Աղունին։ Անահիտը, ով ծնվել և իր գործունեությունը ծավալել է քաղաքում, տանել չէր կարողանում գյուղական կյանքը և գյուղի հետ կապված ցանկացած իրավիճակ, սակայն վարպետորեն կարողացել է թաքցնել իր բացասական վերաբերմունքը գյուղական միջավայրի նկտամամբ։

Գեղեցկուհի երիտասարդ դերասանուհուն նկարահանումների ժամանակ սիրահարվել են օպերատորը և ռեժիսորը։

Բայց ի վերջո Անահիտն ամուսնացել է ռեժիսորի հետ։ Անահիտ Ղուկասյանն այսօր էլ դերասանական գործունեությունը շարունակում է։ Նա հանդես է գալիս Պատանի հանդիսատեսի թատրոնում։