Ցույցերը Երևանում շարունակվում են։ Արթուր Վանեցյանին է մոտեցել մի կին և նրան հանձնել գրավոր մի առաջարկ։ Ըստ որի՝ կինն առաջարկում է ցույցերին տալ իրավաբանական մոտեցում։

Նա առաջարկում է գնալ Ազգային ժողովի շենքի մոտ և ցույցերը շարունակել այնտեղ։ Նա նշում է, որ ճնշումը պետք է այնտեղ գործադրել և երիտասարդներին դուրս բերել փողոցներից։

Այդ դեպքում նրանք կգնան և կկանգնեն նրանց կողքին։ Փակ փողոցները հղի են վտանգով։ Կինը «Հայոց մայրեր» հասարակական կազմակերպության նախագահն է։ Այն ոչ կուսակցական կազմակերպություն է։

Հավելել է, որ գրավոր առաջարկի վրա աշխատել են յոթ իրավաբան, փաստաբան կանայք։ Իր խոսքում նաև հավելել է, որ գրավոր առաջարկը իրավաբանորեն ճիշտ է և օրենքից դուրս այնտեղ ոչինչ չկա գրված։

Խոսակցությունը, սակայն, Արթուր Վանեցյանը թողեց և հեռացավ։ Կինը զրույցը շարունակեց այլ անձի հետ։ Այս մասին մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տտեսանյութում։