«Իբր այս իշխանության պրոբլեմները քիչ էին, Ցուկերն էլ իրա սարի սմբուլով էկավ»․ Կարեն Քոչարյան


Կարեն Քոչարյանին շատերն են հետևում, քանի որ նա գրեթե յուրաքանչյուր իրադարձությանն իր սոցհարթակում անդրադարձ է կատարում, սակայն շատ օգտատեր են նկատել, որ նա վերջին շրջանում ցանկացած իրադարձություն կապում է հայաստանյան ներկայիս  քաղաքականության  հետ։

Վերջին ցնցող նորությունն առ այն, որ Ֆեյսբուքն այսուհետ կկոչվի Մեթա, Կարեն Քոչարյանը կրկին կապել է քաղաքականության հետ։

Քոչարյանը նշում է, որ Փաշինյանի աջակիցներին  անհնարին կլինի բացատրել այդ փոփոխությունը։ Նա մասնավորապես գրել է․ «Ֆեյսբուքն այսուհետ կոչվելու է ՄԵԹԱ։ Իբր այս իշխանության պրոբլեմները քիչ էին, Ցուկերն էլ իրա սարի սմբուլով էկավ:

Պատկերացնո՞ւմ եք ինչքան դժվար է լինելու բացատրել ԺԵԽին (այն ժեխին, որի ժեխապետն իր նազիր-վեզիրներով մինչ օրս չի կարողանում գլուխները մտցնել, որ անհրաժեշտ է պատվաստվել), որ լայվերին պետք է հետևել ոչ թե ֆեյսբուքում, այլ՝ մեթայում։ Ողջույն մեթահայություն»։

Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր հումորային գրառումներ են կատարել և քննարկումներ սկսել թեմայի շուրջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: