«Ի՜նչ օրեր էին»․ Նունե Եսայանը արխիվային հոլովակ է տեղադրել, որտեղ Քրիտինե Պեպելյանն ու Արման Հովհաննիսյանը երգում են, իսկ ինքը՝ պարում․ ուշագրավ տեսանյութ


Նունե Եսայանը արխիվային կադրեր է հանրայնացրել և երանությամբ հիշել անցյալը։ Այժմ շատերն են բացակայում իրենց մտերմիկ կոլեկտիվից, որը վաղուց ասես մեկ ընտանիք դարձած լինի, իսկ հավաքույթները, ցավոք սրտի, կշարունակեն  առանց նրանց լինել։

Հիշողություններն ասես ապրեցնում են, սակայն միտքը, որ հեռացածներն այլևս ետ չեն գա, անասելի խորացնում է վիշտը։

Երգչուհու հանրայնացված տեսանյութում Քրիստինե Պեպելյանն է, Արման Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, Կարենը, Սևակը և այլ հայտնի դեմքեր, ովքեր երգում են Բարի արագիլ երգը։ Տեանյութում այնքան շատ ջերմություն կա։

Այնտեղ արծարծված են հին ու բարի օրերը, որոնք, իսկապես, երանելի են։ Քրիստինե Պեպելյանին անչափ դուր է եկել Նունեի հրապարակած հոլովակը և հոլովակով կիսվել է իր էջում՝ այն մակագրելով հետևյալ կերպ․ «Ի՜նչ օրեր էին»։

Տեսանյոթում Նունեն երեկոյան զգեստով գեղեցիկ և նազանքով պար է ներկայացնում։ Տեսանյոթը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: