Ինչպես հայտնի է Ղազախստանում բողոքի ակցիա է ընթանում։ Այն բավականաչափ լայնածավալ բնույթ է ստացել։ Իրավիճակը շարունակվում է մնալ գերլարված։

Երկրում ցանկնում են իրականացնել հեղափոխություն։ Անգամ եղան իրավիճակներ, երբ ոստիկանությունն ու ցուցարրաները բախվեցին։ Ղազախստանի նախագահը մի քանի անգամ դիմել է հանրությանը՝ հորդորելով զերծ մնալ անկարգություններից և անցնել երկխոսության։

Սակայն լայնածավալ բողոքի ակցիաները շարունակվում են։ Ժամեր առաջ էլ տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես է հանրությունը ապամոնտաժում Նազարբաևի արձանը։

Արձանը տեղադրված է Թալդիկորգանում, որտեղ ցուցարարները երգում են և այդ հնչյունների ներքո ցանկանում վայր գցել Նազարբաևի հուշարձանը։

Ավելի վաղ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ անդրադարձել էր նաև պաշտոնական Ռուսաստանը և հորդորել, որ երրորդ ուժերի ներգրավվում չլինի, սակայն մյուս կողմից էլ գործող նախագհին իր աջակցությունն է հայտնել։

Իսկ ապամոնտաժման վերաբերյալ տեսանյութը կարրող եք դիտել վարը։