Թաթարբորակի․ հին հայկական ավանդական այս ուտեստը հրաշալի մատուցմամբ


Հայկական խոհանոցը շատերի կողմից է սիրվել, նույնիսկ՝ արտասահմանցիների։ Հայաստան ժամանած տուրիստնեից շատերն են առաջինը հիաշատակում հայկական ավանդական ուտեստների անվանումները ու հիացական խոսքեր ասում։

Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել հին հայկական ուտեստներից մեկը, որն իսկապես յուրահատուկ է։ Այն կոչվում է Թաթարբորակի։

Անհրաժեշտ է՝

1 հավկիթ

200 մլ գոլ ջուր

1 թ/գ աղ

Ալյուր այնքան, որքան կպահանջվի. պետք է ստանանք փափուկ, բայց ձեռքերին և սեղանին չկպչող խմոր:

Եվ այսպես, անցնենք պատրաստման գործընթացին, որն անչափ դյուրին և արագ է ստացվում։ Թասի մեջ խառնել ձուն, գոլ ջուրը, աղը և քիչ-քիչ հավելել ալյուրը: Երբ գդալով արդեն կդժվարանաք խառնել, կիսապատրաստի խմորը դատարկել սեղանին և սեղանի վրա ալյուր ցանելով՝ հունցել մոտավորապես 10-15 րոպե:

Իսկ պատրաստման մանրամասները քայլ առ քայլ և մատուցման գեղեցիկ մոտեցումն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։ Բաղադրատոմսը պատկանում է Տաթևիկ Թորոսյանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: