Թագուհի Օհանյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել․ ահա թե ովքեր են նրա ընտանիքի անդամները


Թագուհի Օհանյանին ճանաչում են գրեթե բոլորը։ Նա բնակվում է ԱՄՆ-ում։ Նրան սկսեցին ճանաչել իր բարեգործությունների շնորհիվ։ Ամերիկաբնակ հայուհին իր բարեգործական գործունեությունը մեծ թափով սկսեց Ապրիլյան պատերազմից հետո։

Նա դրամահավաքներ էր կազմակերպում և օգնում զինվորների ընտանիքներին։ Թագուհին հաճախակի է լինում Հայաստանում, այցելում զինվորների ընտանիքներ, զրուցում և օգտակար լինում։

Օգնության կարիք ունեցող ընտանիքների թիվը, ցավոք սրտի, վերջին  պատերազմից հետո շատացավ։ Թագուհին այցելում է նաև նրանց և իր օգնության ձեռքը մեկնում հայրենիքի համար ընկած տղաների ընտանիքիներին։

Այն ինչ կատարում է հայրենասեր հայուհին, միայն գովեստի է արժանի։ Թագուհուն սկսեցին մեծ թվով հայեր հետևել աշխարհի տարբեր ծայրերից և հիանալ բարեսիտ հայուհու գովեստի արժանի գործով։

Թագուհին այս օրերին մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ներկայացրել է իր ընտանիքի անդամներին՝ մայրիկի, որդուն և քույրիկին։ Թագուհու հետևորդները հիացել են գեղեցիկ ընտանիքով և ջերմ բարեմաղթանքներ հղել։


Понравилась статья? Поделиться с друзьями: