Էլեն Սարգսյանի իրականացված երազանքը և հարսի զգեստով առաջին լուսանկարները


Արդեն տեղեկացրել էինք, որ ֆոտոմոդել Էլեն Սարգսյանը, ով հանրությանը ճանաչելի դարձավ «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում համր Սոֆիի կերպարով, ամուսնացել է։ Հարսանյաց հանդեսը կայացել է մարտի 21-ին։ Էլենը նախապատրաստական աշխատանքներից խոսելիս՝ նշել է, որ կազմակերպչական աշխատանքները վստահել են մասնագետներին։

Հարսանյաց հանդեսի յուրաքանչյուր դետալ ոգեշնչված է եղել Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելից։ Տորթը, հարսի պարը և, առհասարակ, ողջ հարսանիքը այդ կոնցեպտի մեջ է եղել։ Ֆոտոմոդելը նկատում է, որ հարսի շորի ընտրությունն իրենից 10-15 րոպե է խլել։

Դա իրապես զարմանալի է, որովհետև հարսիկները հիմնականում շաբաթներ, նույնիսկ ամիսներ շարունակ զգեստի ընտրությամբ են տարված լինում։ Էլենը լարված չի եղել և վայելել է իր օրը։

Դերասանուհին անկեղծացել է և պատմել, որ մանկուց երազել է հարսի զգեստով ինքնաթիռով թռչել։ Սիրելին՝ Վահանը, իրականացրել է Էլենի երազանքը։

Նրանք գեղեցիկ ֆոտոշարք են ունեցել և հիանալի, երջանիկ օր ու վայրկյաններ ապրել։ Զույգին անսահման երջանկություն ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: