«Էդ փողով գնացեք մի չքավոր ընտանիքի օգնեք, մի վիրավոր զինվորի բուժման փողը տվեք»․ Լիզա Ճաղարյանի դիպուկ գրառումը


Լիզա Ճաղարյանը պահպանելով իր ակտիվությունը համացանցային հարթակում՝ անդրադառնում է այս կամ այն իրադարձությանը և այդ մասին հայտնում իր կարծիքը, որի շուրջ էլ քննարկումներ են ծավալվում գրառման մենաբանություններում։

Այս անգամ լրագրողն անդրադարձել է հայտնի տեսանյութին, որտեղ Չավուշօղլին ձեռքով տարօրինակ ժեստ է անում, որը հանրությունը հակայկական է որակում։

Ճաղարյանը մասնավորապես գրել է․ «Սպանիք–թողիք. Չավուշօղլուն իր երկու ճանկը տնկել է, էլ ո՞նց կլիներ։ Էս որ մենք դրած վառում ենք իրենց պետության խորհրդանիշ դրոշը, էդ երևի ավելի «քաղաքակիրթ» պայքարի ձև է։ Էլ չասեմ` անհեթեթության աստիճանի մասին։

Փող են ծախսում, թշնամու դրոշներ են կարում–կարկատում, որ վառեն։ Էդ փողով գնացեք մի չքավոր ընտանիքի օգնեք, մի վիրավոր զինվորի բուժման փողը տվեք։

Ո՞ր մեկն ասեմ։ Ինչ ապուշություն մենք ենք անում, նույն ձևով էլ պատասխան ենք ստանում։ Հերիք եղավ, ուրիշներին դաս տալու փոխարեն ուղեղներդ աշխատեցրեք։ Եթե ունեք»։


Понравилась статья? Поделиться с друзьями: