Հրդեհված զորամասի ողբերգությունը ցնցեց ողջ հայությանը։ Զոհված տղաներից մեկն էլ Տարոնն էր։ Նա 2 եղբայրների և 1 դպրոցական քույրիկի եղբայր էր, ով շուտով պիտի վերադառնար ընտանիք և շարուանկեր ապրել ու արարել։

Տարոն Ղարիբյանի մասինէ խոսել է գյուղի դպրոցի տնօրենը։ Հրդեհված կացարանում մահացած զինվորը կրթությունը ստացել էր Ուրցաձորի դպրոցում։

Տնօրենը՝ Դիանա Գրիգորյանը, հուզմունքը կոկորդում խեղդելով պատմեց՝ Տարոնը համեստ, աշխատասեր աշակերտ էր։ Դեռ վաղ տարիքից է նկատելի եղել նրա ախատասիրությունն ու նվիրվածությունը հարազատներին։ Մասակցում էր գյուղի աշխատանքներին։

Ընտանիքին նվիրված , մշտապես ընտանիքի հետ և ծնողների կողքին կանգնած որդի էր։ Դպրոցի ղեկավարը պատմել է, որ դեպքի օրը Տարոնի քույրիկը դպրոցում էր։ Նա դեռ չգիտեր դեպքի մասին և ուրախ տրամադրությամբ դպրոցում էր։ Ընկերները նույնիսկ գիտեին, բայց խնամքով թաքցնում էին, մինչ հարազատները եկան և տուն տարան։

Տարոնը քսան տարեկան էր, փետրվարին պիտի ավարտեր ծառայությոնը և տուն դառնար։ Մեր խորին ցավակցություններն են հղում ընտանիքն և համբերություն ցանկանում նրանցից յուրաքանչյուրին։