Զգուշացում. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը Հայաստանում


Որքան էլ բոլորը սպասում էին ամռան տաք օրերին, այնուամենայնիվ այս տապից բոլորն են հոգնել և մի փոքր զովության են տենչում։

Ամռան ամիսները համարվում են ավարտված, սակայն տոթ օրերը դեռ շարունակվում են, և ամռան շունչը դեռ զգացվում է և թվում է, թե աշունը դեռ սարերի ետևում է։ Եվ ահա, ոմանց համար ուրախալի, իսկ ոմանց համար էլ՝ ոչ այնքան ուրախալի, օդերևութաբանները շտապում են հայտնել, որ աշունը շատ շուտով իրեն զգացնել կտա։

Աշունը, որ տարվա գեղեցիկ եղանակներից մեկն է, արդեն տեղում է և գրեթե մեկ շաբաթ անց բոլորս այն կզգանք։

Եղանակային տեսությունը հյատնում է, որ սեպտեմբերի յոթից ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի․ սպասվում է անձրև, ամպրոպ, որոշ տարածքներում էլ՝ քամու ուժգնությամբ։ Կանխատեսումները վերաբերում են Հանրապետության  մի շարք մարրզերին։

Նյութին կից ներկայացված եղանակային  սանդղակում կարող եք մանրամասն ծանոթանալ եղանակի տեսությանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: