«Զգուշացնեմ «նորության» մասին․ 30 օր արգելված ա․․․»․ Երևանի ավագանու անդամին Վրաստանում արգելել են իր հետ տանել․․․


Իզաբելլա Աբգարյանը, ով հանդիսանում է Երևանու ավագանու անդամ, մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, որտեղ պատմում ու կիսվում է ոչ միայն աշխատանքային բնույթի հարցերով, այլ նաև ընկերներին, հետևորդներին սիրով ներկայացնում  է իր կենսակերպը։

Այս օրերին ավագանու անդամը գտնվում է Վրաստանում։ Նա մեկնել է հանգստի։ Այս պահին գնվում է Ախալցխայում, որտեղ անցել է նրա մանկությունը։

Իզաբելլան պարբերաբար լուսանկարներ է ներկայացնում և կիսվում իր զգացողություններով։ Սակայն  Վրաստան մեկնելը ավագանու անդամի համար առանց միջադեպի չի անցել։

Բանն այն է, որ Վրաստանի անցակետում նրան արգելել են երեսուն օր ծխախոտ տանել Վրաստան, այն բանի համար, որ իր մոտ ունեցել է տասը տուփ ծխախոտ։

Այս մասին Իզաբելլան մասնավորապես գրել է․ «Վրաստան մեկնողներին զգուշացնեմ «նորության» մասին։ Ինձ 30 օր արգելված ա Վրաստան ծխախոտ բերել։ Ընդամենը 10 տուպ ծխախոտի համար, որ հետս բերել եմ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: