Երեք երեխաները մեկ հոլովակում․ Սիրուշոյի որդիները խաղում են քույրիկի հետ․ գեղեցիկ հոլովակ


Սիրուշոն այն հայ հայտնիներից է, ում կյանքի ցանկացած մանրամասն անսահման մեծ հետաքրքրություն է առաջ բերում հանրության շրջանում։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Սիրուշոն երեք  երեխաների մայր է։

Եվ եթե երկու որդիների ժամանակ նա խուսափում էր հանրայնացնել և ցույց տալ երեխաներին, ապա երրորդ երեխայի՝ Զաբելի դեպքում նա հաճախ է հրապարակումներով հանդես գալիս և ցույց տալիս, թե ինչպես է մեծանում փոքրիկը։

Այս անգամ երեք երեխաների երջանիկ մայրիկը ցույց է տվել, թե ինչպես են խաղում երեխաները միասին։ Երկու որդիներն ուղղակի փայփայում են մի քանի ամսական քույրկին և հիանում նրա յուրաքանչյուր արձակած ձայնից։

Սիրառատ և անչափ ջերմ հոլովակին կից երգչուհին գրել է․ «Կիսվում եմ ձեզ հետ սիրո և դրական չափաբաժնով»։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել մի շարք ջերմ ու բարի գրառումների։ Վարը կցված տեսանյութում կարող եք դիտել ոչ միայն հրապարակված հոլովակը, այլև մի քանի այլ ուշագրավ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями: