2020 թվականից առ այսօր հայ ազգը արհավիրքի մեջ է և դաժան իրադարձությունների վերջը չի գալիս։ Համատարած լույս տղաների մահվան մասին ենք տեղեկանում և օրվա մեջ մի քանի անգամ քարանում, մահանում, ապա կրկին հառնում և այդպես շարունակ։

Սարսափելի իրավիճակում են հատկապես անհետ կորած զինվորների ծնողների վիճակը։ Նրանք ողջ մահացածներ են։ Նրանք հույսով են, հույսով, ահը սրտներում ու մահացած։ Այդպես քայլում են, շնչում, բայց չեն ապրում։

Անհետ կորոծ զինվորներից մեկի մայրը լրագրողի հետ զրույցում լացակումած հայտարարում է ու պահանջում կառավարությունից գտնել որդուն։

Վշտի ու սարսափի մեջ պարուրաված մայրը պահանջում է որդուն գտնել և ողջ վերադարձնել, նա այլ տարբերակ չի ընդունում։ Այս ամենին ականատես լինելը դժվարին է, փարատել մոր ցավը՝ անհնարին։

Բայց բոլորիս վիճակված է ապրել դժվարին այս կյանքի փուլը։ Մոր խոսքը կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։