Այսօր՝ հունվարի տասին, իր տասնվեցերորդ տարեդարձն է նշում Մալենան։ Երիտասարդ երգչուհու մայրիկը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը կեսգիշերն անց շնորհավորել է դստերը անչափ հուզիչ գրառում կատարելով։

Դերասանուհին մասնավորապես գրել է․ «16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի ամբողջ կյանքիս միակ իրական ընկերոջը։ Չգիտեմ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով։

Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրանեմ իր վրա՝ միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված։ Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում՝ որ ԼԱՎ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին, որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ,

զուլալ սիրտդ բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես, սրտով ճանաչես քոնը և երջանիկ լինես, ուղղակի երջանիկ լինես, արևսս, թանկսսս։

Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»։

Մենք նույնպես շնորհավորում ենք տաղանդաշատ երգչուհուն և լավագույնը մաղթում։