«Ես՝ լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, գիտակցեցի, որ այլևս աշխարհը այլ է և․․․»․ պատվաստվե՞լ է արդյոք Զառա Արամյանը


Այսօր Հայաստանում պատվաստումներին շատերն են դեմ, այդ թվում՝ հայտնի դեմքեր։ Սակայն չափազանց կարևոր է նրանց կողմից կատարված հորդորներն ու կոչերը, որպեսզի մարդիկ պատվաստեն և կոտրեն այսքան արագ տարածվող վիրուսի շղթան։

Դերասանուհի Զառա Արամյանը դեմ էր պատվաստումներին, սակայն նա, ամեն դեպքում, փոխել է կարծիքը և պատվաստվել, ինչի մասին պատմել է համացանցում։ Զառան հանրայնացրել է իր պատվաստման վկայագիրը և կից գրել, որ ինքը լինելով պատվաստումնեին ակտիվ դեմ՝ գիտակցել է, որ աշխարհն այլևս այլ է և պետք է քայլել նոր աշխարհի պահանջներին համահունչ, որպեսզի ապրել։

Դերասանուհին նշել է, որ հանրային մարդը պետք է հնարավորինս անկեղծ լինի և ընդունի կյանքի խաղի նոր կանոնները, լինի ճկուն և ոչ կարծրացած։

«Ես՝ լինելով պատվաստումին ակտիվ դեմ անձնավորություն, գիտակցեցի, որ այլևս աշխարհը այլ է ու անհրաժեշտ է լինել ուղղակի ոչ կարծրացած, ճկուն, որպեսզի կարողանաս համապատասխանել նոր շնչին և շարունակել ապրել։

Ի վերջո դա լինի ռուսական, ամերիկյան, թե՛ չինական պատվաստանյութ կամ ուղղակի որևէ վիտամինի մի հաբ, կյանք տվողն ու ապրեցնողը Տերն է», — գրել է դերասանուհին։


Понравилась статья? Поделиться с друзьями: