Օրերս Շպռոտը անկեղծ զրույց է ունեցել և մի շարք մանրամասներ հայտնել իր կյանքից։ Երգչուհին նշում է, որ հայրենիք վերադառնալու ցանկությունը շատ մեծ է։

Սակայն միակ պատճառը, որ դեռ չի վերադառնում, Հայաստանում իրեն անապահով զգալն է։ Երգչուհին նաև խոստովանում է, որ մայրիկի առաջ մեղավոր է զգում, քանի որ չի կարողանում իր կողքին լինել։

Շպռոտը հաճախակի է Հայաստանւմ լինում։ Նրան միշտ կարոտն է բերում, բայց այս անգամ նաև աշխատանքային այցով է հայրենիքում։ Նա պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել։ Երգն իրենն է․ Երևանի մաիսն է, որը գրել է Ամանորի գիշերը։ Նոր երգում հանդիստեսը նոր Շպռոտի ականատես կլինի։

Երգչուհին նշում է, որ հոգնել է ռաբիսից, ապա հավելել, որ այլևս չի ցանկանում ներկայանալ բաց կերպարներով, նա չի ուզում լինել էրոտիկ, էպոտաժային, քանի որ վերադարձել է հայ առաքելական եկեղեցի և հասկացել, որ նախկինում ներկայացված կերպարներում օտարամոլություն կար, որից հրաժարվել է պետք։

Երգչուհու խոսքով իր ընկալումների փոփոխությունը սկսվեց պատերազմից հետո։ 42-ամյա երգչուհին նշում է, որ իր տարիքը նույնպես պարտադրում են փոփոխություններ և շտկումներ։