Ինչպես արդեն հայտնի է՝ Պռոշյան գյուղում գյուղացիները բողոք էին կազմակերպել, որի մասին մի շարք շրջանակներ բացասականորեն արտահայտվեցին։

Հարյուրավոր մարդիկ փակել էին նաև Աշտարակ-Երևան մայրուղին։ Այս մասին գրառում է կատարել նաև Կարեն Քոչարյանը։ Նա իր գրառման մեջ նշել է, որ չի պատրաստվում կանգնել այդ մարդկանցից որևէ մեկի կողքին և սատարել նրան ու պաշտպանել նրանց, քանզի կարծում է, որ դրա արդյունքում նախկինները կարող են վերադառնալ։

Նրա այսօրինակ գրառումը մարդկանց մոտ զավեշտ է առաջ բերել։ Կարեն Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Երեկ մեր հարյուրավոր հայրենակիցներ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին:

Ես երբեք չեմ պաշտպանի նրանց պայքարը և չեմ կանգնի նրանց կողքին, որովհետև վախենում եմ, որ նրանց պայքարի արդյունքում ՆԱԽԿԻՆՆԵՐԸ կգան իշխանության»։

Գրառումը օգտատերերի մոտ քննարկումների առիթ է դարձել, նրանք կատակի են վերածել և հումորային գրառուներ կատարել։