Կարին Տոնոյանը հերթական հուզիչ գրառումն է կատարել։ Նրա գրառումները մշտապես հուզիչ են, քանզի տողերում միշտ կարելի է հանդիպել Մենուային՝ իրական հերոսին։ Անկախ հանգամանքից, թե ինչի մասի կխոի հերոսածին այս մայրը, Մենուան ամենուրեք է։

Այս անգամ որդեկորույս մայրը գրում է, որ սպասում է ցասման օրվան։ Նշում է՝ ինքը գիտի այդ օրն ինչ դաժան է լինելու և հավելում, որ ինքնաբուժումից պետք է սկսել և մաքրել մեր շուրջն ամեն բան և սկսել նորից։ Նա մասնավորապես գրել է․ «Չեմ գրի հոգիս քրքրող ցավի մասին:

Ամբողջ վրեժս Արարատին տվեցի։ Ատամներս հերթական նվաստացումից սեղմած կսպասեմ արարատյան ցասման այդ օրվան. ես գիտեմ դա ինչ դաժան է լինելու….:

Իսկ հոգուս և մտքիս մեջ գալիք երանելի, բայցև դժվարին ճանապարհի կերտումն է: Հայաստանը պիտի մաքրել բոլոր տեսակի նվաճողներից, վաճառվածներից և ստրուկներից:

Գուցե այս ամենը հենց նրանց բացահայտելու համար էր, ուրեմն սկսենք ինքնաբուժումը»։