Եթե նման գեղեցիկ տները չգիտեք ում գրպանը գցեք, սիրով դիտարկել իմ գրպանը գցելու տարբերակը․․․


Ստյոպա Սաֆարյանը, ով մեծ ակտիվություն ունի համացանցային հարթակում, հիմնականում անդրադառնում է հայաստանյան քաղաքական կյանքին և որպես քաղաքական վերլուծաբան հայտնում իր տեսակետները տեղի ունեցող իրադարձություններ մասին։

Իսկ երբեմն էլ քաղաքական վերլուծաբանը հումորով քողարկված գրառումներ է կատարում և հերքում այս կամ այն երևույթը։

Եվ ահա հերթական անգամ  Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել, որտեղ հերքում է համացանցային տիրույթում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ Սուրեն Պապիկյանը նոր առանձնատուն ունի։ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Ո՜վ աստվածներ։

Երկու տեսանյութ տեսա, որոնցից մեկում նույն առանձնատունը «պատկանում» է Սուրեն Պապիկյանին, մյուսում՝ Արարատ Միրզոյանին։ Կարդացի, որ Սուրեն Պապիկյանը հրաժարվել է և դատի է տալու։

Սիրելինե՛րս, եթե նման գեղեցիկ տները չգիտեք ում գրպանը գցեք, սիրով դիտարկել իմ գրպանը գցելու տարբերակը։ Մանավանդ, որ նման քիփիլիկ առանձնատունը տեր չունի: Ասեմ, որ շատ լավ ինստիտուտի տարածք կլինի մեր համար»։


Понравилась статья? Поделиться с друзьями: